Լավատեսությունը, թե Ադրբեջանը եւ Հայաստանը կխուսափեն պատերազմից, ներդրողներին գրավում է դրանց պարտատոմսերի կողմը, եւ դա այն ժամանակ, երբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ձգտում է զսպել երկրների միջեւ բռնությունը, ինչն էլ նրանց ֆինանսական գործիքներին ռեկորդային վաճառքի հանգեցրեց: Այս մասին գրում է «Bloomberg»-ը:

Կայքի համաձայն՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ փակուղին սպառնում է տարածաշրջանին, որտեղ ընկերությունները, «BP»-ի գլխավորությամբ, ավելի քան 40 մլրդ դոլար են ներդրել Ադրբեջանում նավթային ու գազային հանքավայրերի մշակման համար, այն ժամանակ, երբ «Գազպրոմ» ԲԲԸ-ն կառավարում է Հայաստանում գազի բաշխումը: «Երկու կողմերն էլ կարող են շատ բան կորցնել, ուստի հակամարտությունը պետք է սահմանափակվի՝ առանց  մեծ տնտեսական կորուստների,- նշել է «Landesbank Berlin Investment»-ի ֆինանսական մենեջեր Լութց Ռյոմերերը, ով կառավարում է պարտատոմսերը, այդ թվում՝ Հայաստանից ու Ադրբեջանից:- Պարտատոմսերը վաճառվել են իջեցված գնով ու մեծ քանակությամբ՝ լայնածավալ պատերազմի իրական սպառնալիքի համեմատ»:

Լարվածության պատճառով Ադրբեջանի, Հայաստանի ու Վրաստանի եվրապարտատոմսերը 58 երկրների թվում այս ամիս վերջին տեղերում էին «Bloomberg»-ի՝ զարգացող շուկաների սուվերեն դոլարային պարտատոմսերի ինդեքսին համապատասխան: Հայկական պարտքն օգոստոսի 11-ին կտրուկ իջավ 2.5 տոկոսով. սա ուկրաինական պարտատոմսերի 3.9 տոկոս կորստից հետո ամենամեծ ցուցանիշն է: