Հումանիտար օգնության ռուսական շարասյունն անհետացել է: Այդ մասին «Ուկրաինա» հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ուկրաինայի նախագահի խորհրդական Սերգեյ Կունիցինը, հաղորդում է «Կորեսպանդենտը»:

«Այժմ միայն հայտնի է, որ շարասյունն անհետացել է անհայտ ուղղությամբ: Եւ իբրեւ թե այն բաժանվել է մի քանի խմբերի», - ասել է Կունիցինը:

Նախագահի խորհրդականը նշել է, որ ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի հետ բանակցությունների արդյունքում Ուկրաինան որոշում է ընդունել, որ կարելի է ընդունել հումանիտար օգնությունը, սակայն բեռը պետք է ստուգել:

Բացի այդ, ԱՄՆ-ի պետքարտուղարությունում հայտարարել են, որ ՌԴ-ից բերված հումանիտար բեռը պետք Կարմիր խաչի եւ Ուկրաինայի իշխանությունների վերահսկողության տակ լինի:

«Ռուսական հումանիտար օգնության բեռը պետք է գտնվի Կարմիր խաչի միջազգային կոմիտեի վերահսկողության տակ», - հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Մարի Հարֆը:

«Մենք չգիտենք բեռնատարների պարունակությունը... Ես կցանկանայի ընդգծել, որ ոչինչ չի կարող տեղի ունենալ առանց ուկրաինական կառավարության թույլտվության, հենց նրանք են վերջնական որոշումներ կայացնում այդ մատարակարման պայմանների շուրջ: Ուստի Ռուսաստանի միջոցով ցուցաբերվող ցանկացած օգնություն պետք է համապատասխան մաքսային  զննման ենթարկվի եւ կողմերի համաձայնությամբ գտնվի ԿԽՄԿ-ի վերահսկղության տակ», - ասել է ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Մարի Հարֆը: