Պատժամիջոցների արդյունքում Ռուսաստանից կապիտալի արտահոսքը կարճաժամկետ հեռանկարում արդեն կարող է աճել մինչեւ 150 մլրդ դոլարի, կանխատեսում են Էկոնոմիկայի բարձրագույն դպրոցի փորձագետները, գրում է Reuters-ը:

«ԱՄՆ-ի ու ԵՄ-ի պատժամիջողների նոր փուլը, որոնց արդյունքում ռուսական պետական ընկերություններն ու բանկերը զրկվում են արեւմտյան կապիտալի շուկային դիմելու հնարավորությունից, կսրեն կորպորատիվ պարտքի վերաֆինանսավորման խնդիրը, ինչն իր հերթին նշանակում է մաքուր կապիտալի արտահոսքի աճ՝ նախնական կանխատեսումների համեմատ: Ըստ մասնագետների՝ այն կարող է հասնել 130-150 մլրդ դոլարի», - գրում է գործակալությունը:

Ըստ վերլուծաբանների՝ պահուստների արագ սպառումից խուսափելու համար Ռուսաստանի բանկը պետք է թույլատրի ռուբլու թուլացման արագացումը:

«Հաշվի առնելով ռուբլու նախորդ թուլացումը՝ ակնկալում ենք, որ գնաճը տարվա կտրվածքով  կկազմի 7,7 - 8%՝ երեք ամիս առաջ կանխատեսված   6%-ի եւ նախորդ տարվա  5% -ի փոխարեն», - գրում են վերլուծաբանները:

Այսպիսով, ուկրաինական ճգնաժամի գնաճի հանրագումարը կազմում է շուրջ երեք տոկոսային կետ, հայտնում է «Ռոսբալտը»: