Հայաստանի կառավարությունը կխրախուսի հայկական կայքերի հոսթինգը եւ հայկական այբուբենով դոմենային անվանումների ստեղծումը: Համապատասխան որոշում է ընդունվել Գործադիրի օգոստոսի 14-ի նիստում:

Տրանսպորտի եւ կապի փոխնախարար Արթուր Առաքելյանը նշել է, որ ծրագրի նպատակը համակարգչային գրագիտության բարձրացումն է, IPv6-ի, համացանցում անձնական տվյալների անվտանգության եւ պաշտպանվածության ընդլայնումը՝ միաժամանակ նույնականացնելով ցանցի օգտվողներին: Նախատեսվում է ուշադրություն դարձնել նաեւ ցանցից օգտվող երեխաների պաշտպանությանը:

Կառավարությունը նաեւ մտադիր է խրախուսել թրաֆիքի փոխանակման տեղական կենտրոնների ստեղծումը (Հայաստանում արդեն գործում է Armix-ը): Ինովացիաների զարգացման համար նախատեսվում է բարելավել մտավոր սեփականության պաշտպանության համակարգը: