Հյուսիսային Կորեան ԱՄՆ-ից պահանջել է զորքերը դուրս բերել Կորեական թերակղզուց: Այս մասին ասված է Կորեայի խաղաղ միավորման ազգային կոմիտում հրապարակված Փհենյանի հաղորդագրությունում, որից մեջբերում է կատարում Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությունը:

«Մենք Սեուլից պահանջում ենք խզել ԱՄՆ-ի հետ հարաբերությունները, նաեւ լուծել Հյուսիսի եւ Հարավի խնդիրները՝ բացառապես կորեացիների ջանքերով»,- նշված է հայտարարությունում, փոխանցում է  ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Կորեայի ազատագրման  69-րդ տարեդարձի առթիվ հրապարակված հայտարարությունում  Հյուսիսային Կորեան պնդում է, որպեսզի հարավկորեական իշխանությունները Հյուսիսի եւ Հարավի միավորման քայլեր ձեռնարկեն:

ԿԺԴՀ-ն նաեւ պահանջում է հրաժարվել ԱՄՆ-ի հետ համատեղ Ulchi-Freedom անունով զորավարժություններից: