Ադրբեջանցիները պետք է հասկանան, որ հայերն իրենց հողերը չեն պատրաստվում որեւէ մեկին հանձնել. Դա նրանց հողն է, ի տարբերություն նրանց, ում նետել են վերջիններիս դեմ: Այդ մասին այսօր՝ օգոստոսի 14-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱՊՀ երկրների Կովկասի ինստիտուտի բաժնի վարիչ, ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեեւը:
Եվսեեւը բարձր է գնահատել հայ Զինված ուժերի մարտունակությունը ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի վերջին սրացման ժամանակ: «Վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ լավ է աշխատել նաեւ հայ Զինուժի հետախուզությունը եւ կապը: Ժամկետային ծառայության զինծառայողները անհայտ վայրում վերապատրաստված ադրբեջանական զինծառայողների դեմ հերոսաբար մարտնչեցին: Ողջ հանրապետությունը արձագանքեց այդ սպառնալիքին. այնքան բարձր էր այդ մարդանց բարոյական ոգին, որն նրանք կարողացան դիմարդել ադրբեջանական կողմի աննախադեպ սադրանքներին», - նշեց Վլադիմիր Եվսեեւը:
Եվսեեւը նաեւ նշեց, որ ԼՂՀ պաշտպանության բանակի գործողությունները կատարելապես գրագետ էին:




























