Հանրահավաքների եւ ցույցերի մասնակիցները իրավունքներից բացի կունենան նաեւ պարտականություններ: «Հավաքների ազատության մասին» օրենքում համապատասխան փոփոխությունների նախագիծը ներառված էր Կառավարության օգոստոսի 14-ի նիստի օրակարգում, բայց դրա քննարկումը հետաձգվել է:
Օրինագծում նշվում է, որ հանրահավաքների մասնակիցները պետք է զերծ մնան այլ քաղաքացիների օրինական իրավունքները եւ ազատությունները խախտող կամ նրանց իրավական կամ փաստացի վիճակը վատթարացնող միտումնավոր քայլերից:
Օրինագծի հիմնավորման մեջ նշվում է, որ ցուցարարների համար նման պարտականությունների սահմանման պահանջը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ներկայացուցիչներն են հնչեցրել:
«Թեեւ հանրահավաքների եւ ցույցերի իրավունքը իրավական պետության կարեւորագույն դրույթներից է, սակայն պետք է նաեւ հստակ սահմանել ցուցարարների պարտականությունները», - ասված է հիմնավորման մեջ:





























