Հայաստանի ԱԳՆ-ը միջազգային կառույցներին ադրբեջանական գերության գերության մեջ գտնվող Հայաստանի քաղաքացու՝ Չինարիի բնակիչ Կարեն Պետրոսյանի  հրապարակային սպանության եւ նվաստացման ապացույցներ կներկայացնի: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցի ընթացքում հայտարարեց Հայաստանի ԱԳՆ-ի մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը: Նրա խոսքով՝ բոլոր վերոնշյալ նյութերը եւ գնահատականները պետք է պատշաճ կերպով ուղարկվեն գործընկեր-երկրներին:

Հիշեցնենք, որ Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանը  գերեվարվել էր օգոստոսի 7-ին: Օգոստոսի 8-ին ադրբեջանական կողմը տեղեկատվություն էր տարածել, որ հայ երիտասարդը «հանկարծակի» մահացել է «սուր սրտանոթային անբավարարությունից»: Նախնական վարկածով՝ Կարենը մոլորվել էր անտառում եւ արդյունքում հայտնվել արբեջանական տարածքում: