Ինդոնեզիայի Բալի առողջարանային կղզում հայտնաբերվել է դաժանաբար սպանված Չիկագոյի բնակչուհու մարմինը: Կասկածանքով կալանավորվել են տուժածի 19-ամյա աղջիկը՝ Հիզեր Լուիզա Մաքը, եւ 21-ամյա Թոմի Շեֆերը:

Դատաբժշկական փորձագետը հաղորդել է, որ 62-ամյա Շեյլա ֆոն Վիզե-Մակը սպանվել է «բութ գործիքով եւ հարվածները հիմնականում կենտրոնացած են եղել դեմքի եւ գլխի վրա»: Փորձագետները նաեւ նշել են տուժածը պայքարել է, քանի որ նրա ձեռքերի որոշ մատներ ջարդված են եղել, հաղորդում է «Ազատություն ռադիոն»:

Մաքերի ընտանիքն տարիներ շարունակ ապրել է Չիկագոյո Օուք-Փարք արվարձանում (Իլինոյս նահանգ): Օուք-Փարք իշխանությունների մամուլի քարտուղարը հաղորդել է, որ 2003-2013թթ. ոստիկանությունը 86 կանչ է գրանցել Մաքերի տանից մոր եւ աղջկա միջեւ չդադարող սկանդալների պատճառով: