Ռուսաստանը մտադիր չէ իջեցնել «երկաթյա վարագույրը» եւ մեկուսանալ օտարերկրյա գործընկերներից: Այդ մասին հայտարարել է փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

«Պետք  չէ երկրին դրդել ինքնամեկուսացման, իջեցնել «երկաթյա վարագույրը», - ասել է Ռոգոզինը «Օբորոնէքսպո-2014» ֆորումի նիստին:

Նա նաեւ հայտարարել է, որ սպառազինությունների պետական ծրագիրը ճիշտ ժամկետին կիրագործվի՝ չնայած պատժամիջոցներին:

Բացի այդ, Ռոգոզինը կարծում է, որ Ռուսաստանի նկատամամբ Արեւմուտքի պատժամիջոցները քաղաքականապես շահադրդված են, եւ կարճաժամկետ հեռանկարում վերջինս դրանց չեղարկման հնարավորությունները չի տեսնում:

«Մենք կարծում ենք, որ այդ պատժամիջոցները բացարձակապես քաղաքականապես , ոչ բարեկամական գործողություններով են շահադրդված», - հայտարարեց Ռոգոզինը: - Իհարկե, ամենայն հավանականությամբ, դրանք չեն կարող սահմանափակվել հռչակագրով, որ դրանք ներդրվում են միայն եռամսյա ժամանակահատվածով: Հավանաբար, դրանք ավելի երկարաժամկետ բնույթ կկրեն»: