Վերջին 4 տարում Հայաստանում ցորենի բերքն աավելացել է 85%-ով: Այս մասին Գործադիրի օգոստոսի 14-ի նիստում ասել է գյուղնախարար Սերգո Կարապետյանը:

Ըստ նրա՝ եթե 2010թ. բերքը կազմել էր  183 հազար տոննա, ապա այս տարի սպասվում է  340 հազար տոննա:

4 տարում  ավելացել է նաեւ միջին բերքատվությունը՝  մեկ հեկտարից հասնելով 21,2-ից մինչեւ  32 ցենտներ:

«Մինչեւ  2010թ. հատիկավորների ցանքատարածքները տարեցտարի կրճատվում էին, իսկ  վերջին 4 տարում դրանք ավելացել են 29,3 հազար հեկտարով կամ  18%-ով», -  նշել է նախարարը:

Սա հնարավոր է դարձել ի շնորհիվ Ռուսաստանից ներկրված եւ Հայաստանի կլիմային հարմարեցված սերմերը գյուղացիների շրջանում տարածելու ծրագրի շնորհիվ:

Արդյունքում սերմնաբուծությունը սկսեց զարգանալ նաեւ Հայաստանում. այս տարիների ընթացքում հանրապետությունում ձեւավորվեցին 20-ից ավելի խոշոր մասնագիտացված գյուղացիական տնտեսություններ: