Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության փաստաթղթերի փաթեթում Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ մաքսակետի մասին ոչ մի տեղ չի նշվում, օգոստոսի 14-ին լրագրողներին հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը: 

Այն հարցին, թե դա արդյոք չի նշանակում, որ Հայաստանը եւ Լեռնային Ղարաբաղը մեկ պետություն են, Ճշմարիտյանը պատասխանել է.  «Ոչ, չի նշանակում: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը առանձին պետություն է, իսկ Հայաստանի Հանրապետությունը՝ նրա անվտանգության երաշխավորը»: Նա նշել է, որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության համաձայնագիրն ստորագրելու գործընթացը շարունակվում է ծրագրին համապատասխան:

Նշենք, որ ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի միջեւ մաքսային սահմանի առաջ գալու տեղադրման  վտանգը՝ Հայաստանի եվրասիական անդամակցության քննադատների ամենահաճախական փաստարկն է: Այն մասին՝ կար արդյոք այդպիսի վտանգ եվրոպական անդամակցության բանակցությունների ժամանակ, քննադատների  խումբը դա չի նշում: