NEWS.am-ը զգալի կրճատումներով ներկայացնում է ամերիկյան «The Washington Post» թերթի խմբագրական կոլեգիայի հոդվածը:
Երբ բռնակալը, ով այլակարծություն չի հանդուրժում, սկսում է շրջապատում լրտեսներ ու դավաճաններ տեսնել, հարկավոր է զգոն լինել: Այժմ այդպիսի պահ եկել է նավթով հարուստ, սակայն Կենտրոնական Ասիայում ազատության ձգտող նախկին խորհրդային Ադրբեջանում: Նախագահ Իլհամ Ալիեւի վարչակարգը ազատազրկեց երկրի ամենաակտիվ փաստաբաններից մեկին՝ Լեյլա Յունուսին ու նրա ամուսնուն՝ Արիֆին, ով մասնագիտությամբ պատմաբան է: Նրանց մեղադրում են դավաճանության, ավազակության, հարկերից խուսափելու եւ անօրինական ձեռներեցության համար:
Երկար տարիներ տիկին Յունուսը հրապարակայնորեն խոսում էր Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարման մասին: Երկրի կառավարության՝ Ալիեւի արձագանքն այն էր, որ աջակցի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ աստիճանաբար ուժեղացնելով քննադատների ճնշումը ձերբակալությունների եւ ռեպրեսիվ օրենսդրության միջոցով, որը նեղացրեց քաղաքացիական հասարակության կենսագործունեության միջավայրը: Մեկ այլ իրավապաշտպան Ռասուլ Ջաֆարովը նույնպես վերջերս ձերբակալվել է, եւ տասնյակ այլ անձինք վերջին ամիսների ընթացքում ձերբակալվել են քաղաքական պատճառներով:
Ալիեւը կարող է կարծել, թե խելացի է, որ փակում է քննադատների բերանն այն ժամանակ, երբ Ուկրաինայի ճգնաժամը շեղել է համաշխարհային հանրության ուշադրությունը: Արդեն հնարավոր չէ թաքցնել նման անքաղաքակիրթ պահվածքը: Ձերբակալությունները իրավապաշտպան եւ ոչ կառավարական այլ կազմակերպությունների զայրույթն է առաջացրել:
Հնարավոր չէ պատկերացնել, թե ինչպես կարող է Ալիեւը նման բռնաճնշումներ գործադրել այն ժամանակ, երբ Ադրբեջանը Եվրախորհրդի՝ մայրցամաքի առաջատար իրավապաշտպան կառույցի նախարարների կոմիտեի նախագահն է: Սակայն նրա գործողությունները դատապարտման են արժանի: Լեյլա եւ Արիֆ Յունուսները պետք է անմիջապես ազատ արձակվեն: Հակառակ դեպքում, հնարավոր է, Եվրոպայի Խորհուրդը պետք է իրեն հարցնի, թե որքան երկար կարող է հանդուրժել այնպիսի երկրի նախագահությունը, որն անգամ չի հարգում մարդու իրավունքների հիմնական սկզբունքներն ու օրենքի գերակայությունը:




























