Լոնդոնյան Լուիշեմի 50-ամյա բնակիչը մահացել է՝ 5 օր հարկադրված վիբրատոր օգտագործելու հետեւանքով, որը մնացել է նրա ուղիղ աղիքում: Նա նախապես ասել է, որ շատ է ամաչում եւ չի դիմել բժշկի:

50-ամյա Նայջըլ Ուիլիսին հիվանդանոց են տեղափոխել գլխապտույտի եւ թուլության բողոքով:

Հետազոտության ժամանակ բժիշկները պարզել են, որ տղամարդու ուղիղ աղիքում վիբրատոր կա, ինչն էլ աղիքների պերֆորացիայի է (ամբողջականության միջանցիկ խախտում) հանգեցրել: Հիվանդի հետ զրույցի ընթացքում բժիշկները պարզել են, որ հինգ օր առաջ նա սեքս-խաղալիքն ուղիղ աղիքում բավական խորն է մտցրել:

Ըստ «Mirror»-ի, տղամարդը չի դիմել բժշկի՝ մտածելով, որ լավագույնը շարժողական ակտիվության սահմանափակումը կլինի: Նա հինգ օր շարունակ բազմոցից չի բարձրացել: Ուժասպառ Նայջըլին հիվանդանոց են տեղափոխել ընկերոջ շնորհիվ, ով տեսել է, թե ինչ վիճակում է նա, եւ շտապօգնություն է կանչել:

«Մենք Ուիլիսի ուղիղ աղիքում օտար մարմին ենք հայտնաբերել, եւ հատուկ վիրահատություն ենք կատարել այն հեռացնելու համար, այնուհետեւ հիվանդին տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք»,- պատմել է բժիշկ Աբեդովեյլ Ադեզինան:

Շուտով 50-ամյա տղամարդու վիճակը վատթարացել է, իսկ 6 օր անց նա մահացել է: «FedPost.ru»-ի փոխանցմամբ, բժիշկ Փիթեր Ջերաթի անցկացրած դիահերձումը ցույց է տվել, որ բրիտանացու մահվան պատճառն աղիքների պերֆորացիան, սեպսիսն ու բազմաօրգանային անբավարարությունն է եղել: