Ամերիկյան Ֆերգյուսոն քաղաքում (Միսուրի նահանգ) անկարգությունների ընթացքում ոստիկանությունը լրագրողների դեմ արցունքաբեր գազ է կիրառել: Տեղական «KSDK» հեռուստաընկերության տեղեկություններով, որին հաջողվել էր գրանցել միջադեպը, հարձակումն ուղղված էր «Ալ Ջազիրա» հեռուստաալիքի նկարահանող խմբի դեմ:
Համացանցում տեղադրված տեսագրությունում երեւում է, որ թղթակցի ոտքերի տակ տարա է պայթում, որից սպիտակ գազի քուլաներ են բարձրանում: Ձեռքով փակելով դեմքը՝ խմբի երեք անդամներ, այդ թվում՝ մի կնոջ, փախուստի են դիմում: Մեկ րոպե անց մոտենում է ոստիկանական «SWAT» զրահամեքենան, որից դուրս եկած սաղավարտով ու զրահաբաճկոններով մարդիկ սկսում են ապամոնտաժել նկարահանող սարքավորումները: Այնուհետեւ նրանք, հավանաբար նկատելով, որ իրենց նկարահանաում են, դադարում են այդ անել:
Ըստ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի, Ֆերգյուսոնում անկարգությունները սկսվել են անցյալ շաբաթ, ոստիկանների կողմից սեւամորթ դեռահասի սպանությունից հետո: Միջադեպը հասարակության բողոքն է հարուցել, որին արդեն արձագանքել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: Արդարադատության նախարարի ու գլխավոր դատախազի հրամանով՝ քննությանը միացել է նաեւ ամերիկյան ՀԴԲ-ն:




























