ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մարի Հարֆը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին անվանել է Ղրիմի միակ զբոսաշրջիկ: Նման կարծիք նա հայտնել է ամենօրյա ճեպազրույցի ժամանակ` լրագրողների խնդրանքով մեկնաբանելով Պուտինի այցը թերակղզի: 

«Որքան ինձ հայտնի է, նա այս ամառ այնտեղ մեկնած միակ զբոսաշրջիկն է», — ասել է Հարֆը, փոխանցում է lenta.ru-ն:

Այնուհետեւ նա վստահություն է հայտնել, որ Ղրիմի զբոսաշրջային ոլորտ ամբողջությամբ անկում է ապրել  «Ռուսաստանի ներխուժումից» հետո:
«Մարդիկ այնտեղ չեն գնում», — հայտարարել է Հարֆը: Ըստ նրա` Ռուսաստանի տնտեսությունը թուլանում է, քանի որ Ղրիմը Ռուսաստանի համար «մեծ բեռ է»։
Բացի դրանից, Հարֆը, պատասխանելով Պուտինի պատկերով շապիկների համար գոյացած հերթերի մասին հարցին, սկզբում  հետաքրքրվել է` «Ճիշտ է դա արդյոք», իսկ դրական պատասխան ստանալուց հետո հայտարարել, որ «դա անհավատալի եւ նողկալի է»: