ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսային բանակցություններ է վարել Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուի հետ, փոխանցում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Զրույցի թեման եղել Ռուսաստանի եւ ԵՄ-ի հարաբերությունները՝ հաշվի առնելով Կիեւի կողմից ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի ստորագրումը։
«Շոշափվել են Ռուսաստանի եւ ԵՄ-ի հարաբերությունների արդիական հարցեր, այդ թվոիմ՝ Կիեւի կողմից ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի ստորագրման հետեւանքների համատեքստում», - հստակեցրել են մամուլի ծառայությունից։
Զրույցի ավարտին Պուտինն ու Բարոզուն պայմանավորվել են քննարկումը շարունակել նաեւ նախատեսվող անձնական հանդիպմանը, որի ամսաթիվն ու վայրը կորոշվի ավելի ուշ։





























