ԵՄ արտգործնախարարները օգոստոսի 15-ին Բրյուսելում կքննարկեն Իրաքի ճգնաժամը:

«Ռեյթեր» գործակալությանը ԵՄ-ի բարձրաստիճան պաշտոնյան հայտնել է, որ օրակարգում է տարածաշրջանային աջակցող խմբի ստեղծման ծրագիրը, որը կներառի Սաուդյան Արաբիան եւ Իրանը:

Անանունության պայմանով նա ընդգծել է, որ այժմ առավել կարեւոր  է իսլամական ծայրահեղականների առաջխաղացումը դիտել որպես «Իսլամական պետության» ջիհադիստների եւ տարածաշրջանի այլ պետությունների միջեւ դիմակայություն, այլ ոչ թե իսլամիստների եւ Արեւմուտքի միջեւ, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Ավելի վաղ Մեծ Բրիտանիան հայտարարել էր, որ եթե իրենց դիմեն, իրենք կքննարկեն Իրաքի հյուսիսի քրդերին ռազմական օգնություն ցույց տալու հարցը: Նրանց արդեն օգնում են ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան: