The Guardian եւ The Telegraph բրիտանական պարբերականների թղթակիցներ Շոն Ուոլքերը եւ Ռոլանդ Օլիֆանթը հաղորդել են, որ ռուսական զրահատեխնիկայի շարասյունը «Իզվարինո» անցագրային կետում հատել է ռուս-ուկրաինական սահմանը:
The Telegraph-ի թղթակից Օլիֆանթի հաղորդագրության մեջ նշվում է, որ սա ռուսական զրահատեխնիկայի՝ ուկրաինական սահմանով շարժման առաջին դեպքն է, որը արձանագրվել է արեւմտյան լրագրողների կողմից:
Նշվում է, որ ռուսական զրահատեխնիկան հատել է սահմանը՝ անցնելով լարափակոցների ճեղքով, հաղորդում է RBK-ը: The Guardian-ի թղթակից Շոն Ուոլքերի խոսքով, սահմանը հատած զրահատեխնիկան «հազիվ թե իրենից լայնամասշտաբ ներխուժում ներկայացնի»: Լրագրողը նշել է, որ դեռ հայտնի չէ՝ որքան հեռու է ռուսական տեխնիկան պատրաստվում առաջխաղալ Ուկրաինայի խորքերը:
Այս տեղեկությունների պաշտոնական հաստատում կամ հերքում դեռեւս չի ստացվել:




























