Օգոստոսի 7-ին գերի ընկած եւ հաջորդ օրը սպանված Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանի դիակի տեղափոխման հարցով այս պահին զբաղվում է Կարմիր խաչի միջազգային գրասենյակը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
«Մենք համագործակցում ենք Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ, որն էլ այս պահին աշխատանքներ է տանում՝ Կարեն Պետրոսյանի դիակը փոխանակելու կամ վերադարձնելու ուղղությամբ»,- ասաց նա:
Նշենք, որ Տավուշի մարզի Չինարի գյուղի բնակիչ, 32-ամյա Կարեն Պետրոսյանին գերեվարել են օգոստոսի 7-ին, իսկ մեկ օր անց էլ ադրբեջանական կողմը տեղեկատվություն էր տարածել, որ հայ երիտասարդը «հանկարծակի» մահացել է «սուր սրտանոթային անբավարարությունից»: Հայաստանի քննչական կոմիտեն գործ է հարուցել սպանության փաստի առթիվ:





























