ՉԺՀ-ում հանքահորի փլուզման հետեւանքով առնվազն 23 մարդ է մնացել հողի տակ: Այդ մասին հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Արտակարգ պատահարը տեղի է ունեցել Հեյլունցզիա նահանգի Ցզիսի քաղաքում: Միջադեպի պահին հանքահորում 56 հանքագործ բանվորն է գտնվել:
Այժմ ողբերգության վայրում աշխատում են փրկարարներ եւ բժիշկներ: Մասնագետները ջրապոմպեր են տեղադրում խորտակման հետեւանքները չեզոքացնելու համար: Հանքահորի սեփականատիրոջ նկատմամբ հետաքննություն է սկսվել:





























