ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը կոչ է արել Օբամայի կառավարությանը նպաստել ղարաբաղյան շփման գծում հրադադարի ռեժիմի վերականգնմանը: Այդ մասին ասվում է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման կապակցությամբ վերջինիս տարածած հայտարարության մեջ, հաղորդում է «Asbarez»-ը:
«Լեռնային Ղարաբաղի սահմանին հրադադարի համաձայնության խախտումը ուժեղ անհանգստություն է առաջ բերում: Հրադադարի ռեժիմը անհրաժեշտ է մարդկանց հետագա մահվան եւ լարվածության սրումը կանխելու համար: Օբամայի վարչակազմը պետք է ջանքեր գործադրի հրադադարի ռեժիմի վերականգնման գործում, ճնշում գործադրի Ադրբեջանի վրա՝ սահմանից դիպուկահարներին հեռացնելու համար, եւ սատարի խաղաղ ծրագրին, որը կներառի նաեւ հանրաքվեի ճշգրիտ ամսաթիվը, որպեսզի Լեռնայի Ղարաբաղի ժողովուրդը վճռի իր ապագան», - նշել է Էդ Ռոյսը:




























