Թուրքիայում իշխող Արդարություն եւ զարգացում կուսակցությունը օգոստոսի 21-ին կհայտարարի նոր վարչապետի անունը: Այդ մասին հայտարարել է գործող վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանը, ով օգոստոսի 28-ին կստանձնի նախագահի պաշտոնը:
Նա նաեւ նշել է, որ օգոստոսի 29-ին, մեծ հավանականությամբ, խորհրդարանում նաեւ պատրաստ կլինի կառավարության նոր կազմը: Վերլուծաբանների ենթադրությամբ, կառավարությունում էական փոփոխություններ տեղի կունենան, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Օգոստոսի 27-ին կուսակցությունը ծրագրել է արտահերթ համակուսակցական համագումար անցկացնել, որտեղ Էրդողանը պաշտոնապես իր իրավասությունները կփոխանցի կուսակցության նոր ղեկավարին: Ընդ որում, ինչպես ավելի վաղ հայտարարել էր կուսակցության պաշտոնական ներկայացուցիչ Հուսեյն Չելիկը, «կուսակցության նախագահն ու վարչապետը նույն անձը կլինի:




























