Հայտնի են դարձել այն երկրները, որտեղ Թուրքիայի նորընտիր նախագահ Ռեջեփ Թաիփ Էրդողանը առաջինը կայցելի: APA գործակալության փոխանցմամբ, այդ մասին հաղորդել է հենց Էրդողանը Արդարություն եւ զարգացում կուսակցության տարեդարձին նվիրված միջոցառմանը:

Էրդողանը հայտարարել է, որ նախագահի պաշտոնում իր առաջին այցելությունը կլինի Ադրբեջան եւ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն:

Ադրբեջանի նախագահը  նախագահական ընտրություններում հաղթելու առիթով Ռեջեփ Թաիփ Էրդողանին ուղղված շնորհավորական նամակում հրավիրել է այցելել Ադրբեջան: