Միանգամայն հնարավոր է, որ Հայաստանի ագրարային համալսարանի դասախոսներից կամ ուսանողներից ինչ-որ մեկը կարող էր հայհոյանքով պատասխանել ՕԵԿ-ի մարդկանց կոպտությանը: Այս մասին օգոստոսի 15-ին լրագրողներին հայտնել է Ագրարային համալսարանի ուսումնական գծով պրոռեկտոր Դանիել Պետրոսյանը՝ մեկնաբանելով երկու օրվա վաղեմության միջադեպը:
Հիշեցնենք, օգոստոսի 13-ին համալսարանի դասախոսներն ու ուսանողները քանդել էին շինհրապարակի պատնեշը, որտեղ ՕԵԿ-ը մտադիր է շինություն կառուցել համալսարանի շենքին հարող տարածքում: 190 քմ տարածքը վիճելի է համալսարանի եւ կուսակցության միջեւ:
Հարցին՝ ինչպես կարող էին դասախոսները իրենց կոպիտ հայհոյանք թույլ տալ, բուհի պրոռեկտոր Յուրի Մարմարյանը նկատել է, որ առաջինն «աչքի ընկավ» «Օրինաց երկիր» կուսակցության փոխնախագահ Հեղինե Բիշարյանի որդին: «Այո, նա իրեն հայհոյանք թույլ տվեց: Հնարավոր է, մեր շարքերից մեկն էլ պատասխանել է: Բոլորս էլ մարդ ենք», - հավելել է նա:





























