«ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ապահովագրական ընկերությունը ձգտում է բարձրացնել իր հաճախորդների բավարարվածության բարձր մակարդակը: Դրա մասին է վկայում դեռեւս 2013թ.-ին «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ»-ի ֆրանսիական «Բյուրո Վերիտաս» ընկերության կողմից ստացած ISO 9001:2008 որակի կառավարման միջազգային ստանդարտի համապատասխանության վկայականը, որը հաստատեց, թե «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ»-ի կողմից հաճախորդների սպասարկման մակարդակն ու ծառայությունների մատուցման որակն անընդհատ կատարելագործվում են:
Նպատակ ունենալով համապատասխանեցնելու հաճախորդների վերաբերյալ անձնական եւ ապահովագրական տեղեկատվության պահպանումը միջազգային ստանդարտներին` «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ»-ն «Բյուրո Վերիտաս» ընկերության հետ ձեռնամուխ է եղել հաճախորդների անձնական տվյալների եւ առհասարակ տեղեկատվական անվտանգության ISO 27001:2013 համակարգի ներդրման եւ սերտիֆիկացման գործընթացին, որը նախատեսվում է ավարտել 2015թ.-ին: Դրա արդյունքում բարձրանալու է ընկերության ռիսկերի կառավարման մակարդակը, կոնֆիդենցիալ փաստաթղթերի նկատմամբ վերահսկողությունը:
Այս ամենը նախաձեռնելով` «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ապահովագրական ընկերությունը նպատակ ունի եւս մեկ աստիճանով բարելավել հաճախորդների սպասարկման որակը:





























