2014թ. Հայաստանի ագրարային համալսարան դիմողների թիվը գորազանցեց բոլոր սպասելիքները: Այս մասին NEWS.am-ին հայտնեց համալսարանի ուսումնական գծով պրոռետոր Յուրի Մարմարյանը:

Նշենք, որ նախորդ տարիներին համալսարանում հանրապետության համար մի շարք կարեւոր մասնագիտությունների տեղեր թափուր էին մնացել, այդ թվում նաեւ՝ բուսաբուծության եւ անասնաբուժության ոլորտի: Սակայն այս տարի, կառավարության որոշմամբ,  վճարովի բաժին ընդունելությունն առանց քննության է եղել՝ ըստ  ավարտական վկայականի գնահատականների (քննություններ պահանջվել են միայն պետպատվերով ընդունելության դեպքում): Այդ պատճառով էլ, եթե 2013 թ. համալսարան ընդունվել  էր 686 դիմորդ, ապա  2014 թ. արդեն՝ 1140:  «Սա ԵՊՀ-ից հետո հանրապետությունում երկրորդ տեղն է», - նշել է Մարմարյանը:

Նշենք, որ բուհի հանդեպ դիմորդների հետաքրքրության նվազման պատճառներից մեկը անհատական տնտեսվարման տարեցտարի պահպանվող բարդություններն են,  ինչպես նաեւ տվյալ բնագավառում ցածր աշխատավարձը (գյուղատնտեսի եւ անսանաբույժի աշխատավարձը մի փոքր է ավելի նվազագույն աշխատավարձից):