Հայաստանի Կենտրոնական բանկ հրապարակել է oգոստոսի 11-ից 15-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքների ամփոփ տեղեկատվությունը:

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 87 մլն 427 հազար 968 դոլար՝ 410.47 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ  վաճառվել 104 մլն 497 հազար 185 ԱՄՆ դոլար՝ 411.69 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 8 մլն 990 հազար ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք՝ 408.95 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում իրականացվել է 1 մլն 400 հազար ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք՝ 410.18 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 5 մլն 297 հազար 383 EUR՝ 547.50 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ  վաճառվել 12 մլն 796 հազար 16 EUR՝ 552.05 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում եւ միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 995 մլն 689 հազար 531 ՌԴ ռուբլի՝ 11.29 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ  վաճառվել 117 մլն 660 հազար 751 ՌԴ ռուբլի՝ 11.45 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում եւ միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

Օգոստոսի 4-ից 10-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 30.4 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցներինը՝ 31.4 մլն ԱՄՆ դոլար: