Հայաստանի ԱԳՆ-ը խորապես անհանգստացել է Իրաքի հյուսիսում եզդիների նկատմամբ բռնությամբ: Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրառել է ԱԳՆ-ի մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:

«Մենք կիսում ենք Հայաստանում բնակվող եզդիների անհանգստությունը: Արտասահմանում Հայաստանի դիվանագիտական առաքելություններին հանձնարարվել է սերտորեն համագործակցել Իրաքի եզդիների հարցով շահագրգռված կողմերի հետ», - գրել է Բալայանը:

Նշենք, որ հարյուրավոր եզդիներ օգոստոսի 14-ին Երեւանում երթեր են կազմակերպել, փոխանցել իրենց նամակները ռուս եւ ֆրանսիացի դեսպաններին, ինչպես նաեւ ՄԱԿ-ի գրասենյակին, իսկ ավելի վաղ՝ ԱՄՆ դեսպանատանը: Տարբեր աղբյուրների տվյալներով՝ Հյուսիսային Իրաքի Շանհալ շրջանում ավելի քան 5000 եզդի է սպանվել: Շատերը հարկադրված լքել են իրենց տները: