ԱՄՆ դոլարի փոխարժեքը այսօր՝ օգոստոսի 15-ին կազմել է 409.00 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 1.17 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 546.59 դրամ (նվազել է 2.14 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 682.50 դրամ (նվազել է 1.75 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 11.37 դրամ (նվազել է 0.02 դրամով):
Թանկարժեք մետաղների գները սահմանվել են՝ արծաթը՝ 261.15 դրամ, ոսկին՝ 17,272.07 դրամ, պլատինը՝ 19,303.69 դրամ:
Օգոստոսի 15-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 4 մլն 850 հազար ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 407.85 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 407.75 դրամ:





























