Թեքսասի նահանգապետ Ռիկ Փերիին ծառայողալան լիազորությունները չարաշահելու եի պաշտոնատար անձի վրա ճնշում գործադրելու փորձի պաշտոնական մեղադրանքներ են ներկայացվել, հայտնում է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով նահանգի դատախազության ներկայացուցիչներին։

Պնդում են, որ նահանգապետը, որը 2016 թ. նախագահական ընտրությունների` Հանրապետական կուսակցության  հավանական թեկնածուներից մեկն է, փորձել է ստիպել շրջանային դատախազ Ռոզմարի Լեմբերգին հրաժարական տալ:

Ըստ դատախազության տվյալի` Փերին սպառնացել է արգելափակել Լեմբերգի գլխավորած կոռուպցիայի դեմ պայքարի բաժնին հատկացվելիք 7,5 միլիոն դոլարի ֆինանսավորումը,  փոխանցում է gazeta.ru-ն: