Ռուսական Նովոսիբիրսկ քաղաքում հարկադիր վայրէջք է կատարել Կրասնոյարսկ-Մոսկվա չվերթի օդանավը՝ սրահի հերմետիկացման համակարգում անսարքության ազդանշանից հետո։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով Արեւմտա-Սիբիրյան քննչական վարչության ղեկավարի տրանսպորտի գծով օգնական Անտոն Չերնիշովի խոսքերը։
«Վայրէջքը բարեհաջող է անցել՝ Մոսկվայի ժամանակով 07.40-ին։ Օդանավում եղել են 150 ուղեւորներ եւ անձնակազմի յոթ անդամներ։ Տուժածներ չկան», — հայտնել է Չերնիշովը։
Հաղորդվում է, որ ներկայումս պարզվում են ազդանշանային համակարգի գործարկման պատճառները։




























