Գերմանիայի հետախուզական ծառայությունը ձայնագրել է Հիլարի Քլինթոնի զրույցը օդանավում, երբ վերջինս պետքարտուղար էր եւ թռչում էր կառավարական օդանավով։

Քլինթոնի զրույցը պատահաբար է ձայնագրվել եւ լրտեսական որեւէ ծրագրի մաս չի հանդիսանում։ Այն, որ ձայնագրությունն իսկույն չէր ոչնչացվել, «ապուշություն էր», կարծում է աղբյուրներից մեկը, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով գերմանական լրատվամիջոցները։

Մամուլը նաեւ պարզել է, որ փաստաթղթերի համաձայն՝ Գերմանիայի կառավարությունը դաշնային հետախուզական ծառայությանը հանձնարարել է լրտեսել ՆԱՏՕ-ի անդամ գործընկեր մի երկրի։ Թե հատկապես որ երկրին, չի նշվում, հայտնում է «Ռոսբալտը»։

Հիշեցնենք, հուլիսին Գերմանիայում միանգամից երկու լրտեսական սլանդալ էր պայթել, որին անմասն չէին ամերիկյան հատուկ ծառայությունները։