Իտալացի երիտասարդ երկու դիզայներներ խոհարարական բաղադրատոմսերը ձեռքի տակ ունենալու արտասովոր եղանակ են մտահղացել։ Նրանք ժամանակավոր դաջվածքներ են ստեղծել «I Tradizionali» անունով, որոնք տարատեսակ ուտեստների պատկերզարդ  բաղադրատոմսեր են բովանդակում։ Դաջվածքները նախատեսված են նախաբազկի համար եւ հեշտությամբ լվացվում են, հայտնում է Kedem-ը։

Ըստ դիզայներների՝ սա խոհանոցի եւ բոդի-արթի կատարյալ համադրություն է։

«Դրա նպատակն օգնելն է, որպեսզի մարդիկ համեղ կերակուր պատրաստեն գրավիչ խաղային եղանակով։  Բացի այդ, դա շատ հարմար է, անընդհատ խոհարարական գիրքը թերթելու փոխարեն  կարելի է ընդամենը նայել ձեռքին ու քաղել անհրաժեշտ տեղեկությունը»։

Սեզոնային բաղադրատոմսերով չորս դաջվածքների փաթեթն արժե շուրջ 14 դոլար։ Բաղադրատոմսերը գրված են անգլերեն եւ իտալերեն։