Գերմանիայի բնակիչները Եվրոպայի մյուս ժողովուրդների համեմատությամբ ամենաշատն են դիմում պլաստիկ վիրաբուժության:
Էսթետիկ պլաստիկ վիրաբուժության միջազգային ասոցացիայի տվյալներով՝ աշխարհում պլաստիկ վիրաբուժությանը ամենաշատը դիմում են ԱՄՆ-ի բնակիչները, իսկ Գերմանիան առաջատարն է եվրոպական երկրներից ցուցակում:
Պլաստիկ վիրահատությունները շատ տարածված են Իսպանիայում ինչպես նաեւ Իտալիայում, որը աայս ցուցանիշի համաշխարհային վարկանշում 7-րդ տեղն է զբաղեցնում: Ամենապահանջված միջամտություններն են. մաշկը ձգող ներարկումներ, կրծքի մեծացում, ճարպահեռացում, կոպերի պլաստիկա (բլեֆառոպլաստիկա), քթի ձեւի եւ չափի ուղղման վիրահատություն (ռինոպլաստիկա):
Այսպես, Իտալիայում 2013թ 182 680 վիրահատություն եւ 192 576 ոչ վիրահատական միջամտություն է կատարվել, հաղորդում է Euromag-ը:
Հետաքրքիր է, որ պլաստիկ վիրաբուժության կլինիկաներ դիմած հիվանդների ավելի քան 12%-ը տղամարդիկ են:





























