Կաչաղակները զարդեր չեն գողանում եւ վախենում են փայլուն առարկաներից, ասված է նոր հետազոտությունում:
Բրիտանացի գիտնականները ցրել են այն տարածված միֆը, թե «գող կաչաղակները» իրենց բների համար փայլուն իրեր գողանալու բուռն ձգտում ունեն:
Ըստ ուսումնասիրության՝ այդ թռչուններն իրականում նյարդայնանում են նման առարկաների տեսքից: Հնարավոր է՝ դա կապված է այն բանի հետ, որ փայլուն իրերն անսովոր են կաչաղակների համար եւ նրանց պատկերացմամբ՝ վտանգավոր:
Գիտնականները մի շարք փորձեր են կատարել: Նրանք տարբեր ընկույզներ են դրել զարդերի մեջ եւ հետեւել թռչունների վարքին: 64 անգամից թռչուններն ընդամենը երկու անգամ են զարդ վերցրել եւ իսկույն ցած են նետել, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ընդ որում՝ պարզվել է, որ փայլուն իրերի առկայությամբ կաչաղակներն ավելի քիչ են ուտում:




























