Ադրբեջանի,  Վրաստանի եւ Թուրքիայի պաշտպանության նախարարներ Զաքիր Հասանովը, Իրակլի Ալասանիան եւ Իսմեթ Յըլմազը օգոստոսի 18-ին կհանդիպեն  Նախիջեւանում, հաղորդում է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը:

Այցի շրջանակում նախատեսվում է հանդիպում Նախիջեւանի օրենսդիր մարմնի նախագահ Վասիֆ Թալիբովի հետ: Կկայանա նաեւ նախարարների դեմ առ դեմ, ինչպես նաեւ եռակողմ ձեւաչափի հանդիպում: Այցի շրջանակում նախատեսվում է նաեւ այցեր Առանձին համազորային բանակի զորամասեր, Նախիջեւանի պատմամշակութային վայրեր: Այցը կշարունակվի մինչեւ օգոստոսի  19 –ը: