Հետազոտողները փորձում են մշակել մաթեմատիկական մոդել, որը կարող է բարձրացնել գյուղատնտեսական մշակաբույսերի կայունությունը եղանակային փոփոխությունների նկատմամբ:
Երաշտը, վնասակար միջատները եւ հիվանդությունները բացասաբար են անդրադառնում բերքիվրա եւ սպառնում պարենի համաշխարհային մատակարարմանը:
Առաջատար մաթեմատիկոսները եւ ագրարային մասնագետները վերջերս Մարոկոյում կայացած գիտաժողովի ընթացքում քննարկել են այդ խնդիրները, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Չորային շրջանները զբաղեցնում են Երկրի տարածքի 40%-ը: Այնտեղ ավելի քան 2,5 մլրդ մարդ է բնակվում:



























