Այս կամ այն ուտելիքի չափից շատ քանակությամբ օգտագործումը հանգեցնում է նրան, որ մարդը հազիվ թե ցանկանա այն ուտել մոտակա ժամանակներս, համոզված են Բոսթոնի համալսարանի ամերիկյան գիտնականները:
Հետազոտողները հայտարարել են, որ ուտելիքի վերջին կտորը ամենալավն է հիշվում եւ եթե այդ պահին մարդը չափից շատ ուտելու ոչ հարմարավետ զգացողություն է ունենում, ապա արդյունքում նրա մոտ կարող է հակակրանք առաջանալ տվյալ կերակուրի կամ մթերքի նկատմամբ:
Գիտնականների խումբը նման եզրահանգման գալու համար ուսանողների վրա 3 փորձարկում է կատարել:
Մասնագետները կարծում են, որ ստացված արդյուքները կարող են օգնել ծնողներին, ովքեր փորձում են համոզել երեխաների ուտել այնպիսի բաներ, որոնք նրանց դուր չեն գալիս: Օրինակ, երեխաներին ամբողջ բանջարեղենը ուտել ստիպելու փոխարեն, կարելի է դրանք լրացնել այնպիսի սննդամթերքով, որոնք դուր են գալիս երեխաներին:




























