Ռուսաստան մեկնող ավտոբուսի ուղեւորներից 37-ը ուղեւորափոխադրող ընկերության մոտ 4-5 ժամ սպասելուց հետո մեկնեցին միկրովտոբուսներով, իսկ 16-ը տոմսերը հետ վերադարձրեցին Phoenix Trans ընկերությանը։
NEWS.am-ի հետ զրույցում ուղերորները նշեցին, որ չնայած հոգնած են եւ ուժասպառ եղած, այնուամենյանիվ, գոհ են, որ մեկնում են։
Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ Հայաստանից Ռուսաստան մեկնող ուղեւորատար ավտոբուսը Ապարան քաղաքի մոտ օգոստոսի 15-ի երեկոյան փչացել է, որից հետո 53 ուղեւոր 15 ժամ մնացել էր ավտոբուսի մեջ, այդ թվում 10-ից ավելի երեխաներ եւ հղի կանայք: Ուղերորները չէին հեռանում ուղեւորափոխադրող ընկերության գրասենյակի մոտից՝ պահանջելով կամ վերադարձնել իրենց տոմսերի գումարները, կամ նոր ավտոբուս տրամադրել իրենց Ռուսաստան մեկնելու համար։




























