Գաղտնիք չէ, որ շատերը հարբած վիճակում սկսում են զանգահարել ծանոթներին, գրել, ասել այն, ինչը սթափ վիճակում երբեք չէին ասի: Եվ համարվում է, որ պատճառը ոգելիցն է:

Անցկացվել է հետազոտություն. Կամավորներին խմեցրել են եւ սխալները վերհանելու թեստ անցկացրել: Այդ ընթացքում գնահատվել է ուղեղի ակտիվությունը եւ հավաքվել են կամավորների ցուցմունքները, հայտնում է  Meddaily-ն:

Հիմնական խումբը սխալներ արել է նույնքան անգամ, որքան ստուգողականը, որում մարդիկ չէին խմել: Սակայն հարբածները ավելի քիչ են կարեւորել սխալները: Այսինքն՝ ալկոհոլը բթացնում է մեղքի եւ ամոթի զգացումները:

Բացի այդ, այն մարդկանց ավելի անկեղծ է դարձնում եւ ազատում հետեւանքներից ունեցած վախից, ցույց է տվել Միսուրիի համալսարանի աշխատանքը:

Ուսումնասիրությանը մասնակցել են 67 կամավորներ, որոնց բաժանել են երեք խմբի: Առաջին խմբին տվել եւ գազավորված ըմպելիք, երկրորդին  պլացեբո եւ երրորդին՝ սպիրտային (օղի եւ տոնիկ):

Երրորդ խումբն արդյունքում ամենաքիչն է կենտրոնացել սխալների վրա եւ հարցերին արագ պատասխանել: Ընդ որում՝ դա արվում էր ավտոմատ: