Ամերիկյան Քալիֆորնիա նահանգում ընտանի կատուն «ցասման կծիկի»է վերածվել եւ մի քանի ժամ կնոջը դստեր հետ պատանդ է պահել, որոնք փրկարար ծառայություն են զանգահարել: Այդ մասին հաղորդում է «Reuters» լրատվական գործակալությունը:

Կինն ու նրա հասուն դուստրը սարսափած զանգահարել են փրկարար ծառայություն, այն պատճառով, որ իրենց «Քափի» մականունով կատուն հարձակվել է իրենց վրա, երբ փորձել են ննջարանից դուրս գալ: Կատուն 14 տարի ապրել է ընտանիքում: Սակայն նման զանգերին, որպես կանոն, պատասխանում է կենդանիների վերահսկողության ծառայությունը, սակայն այդ շրջանում ոստիկաններ են գտնվել, որոնք կարողացել են կատվին այգի դուրս բերել:

Նշենք, որ տվյալ դեպքը հիշեցնում է նմանատիպ հարձակումը Փորթլենդում՝ ամերիկյան Օրեգոն նահանգում, այս տարվա սկզբին, երբ 10 կգ քաշով Լյուքս կատուն հարձակվել էր փոքրիկի վրա ու ընտանիքին փակել ննջարանում: