Ամերիկյան գիտական ամսագիրը հրապարակել է ուսումնասիրության արդյունքները, որոնք ցույց են տալիս, որ մրգերի, բանջարեղենի եւ այլ մթերքների օգտակարության մասին պատմությունները չեն ազդում 3-5 տարեկան երեխաների վրա: Հակառակը, օգտակարության մասին մշտական պնդումները կարող են այդ մթերքներից երեխաների հրաժարման պատճառ դառնալ:
Փորձի ընթացքում գիտնականները 3-5 տարեկան երկու խումբ երեխաների համար հեքիաթ են պատմել աղջկա մասին, որը շատ գազար էր ուտում: Առաջին տարբերակում նշվում էր, որ դա աղջկան ուժեղ եւ առողջ էր դարձնում, եսկ երկրորդում միայն պատմվում էր աղջկա արկածների մասին: Արդյունքում առաջին խումբը հեքիաթը լսելուց հետո ավելի քիչ գազար էր կերել, քան երկրորդը, հայտնում է Kedem-ը:
Չիկագոյի համալսարանի հոգեբանները կարծում են, որ երեխաների համար նոր մթերքները գրավիչ դարձնելու լավագույն ձեւը դրանց համի մասին խոսելն է, գեղեցիկ մատուցումը եւ իհարկե՝ ծնողների օրինակ ծառայելը:




























