Փրկարար ծառայությունն օգոստոսի 16-ին, ժամը 17.37-ին ահազանգ է ստացել, որ Արմավիրի մարզի Արգինա գյուղից դեպի Քարակերտ գյուղ հոսող ջրանցքում տղամարդու դի է հայտնաբերվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ ջրահեղձվածը Քարակերտ գյուղի բնակիչ 22-ամյա Ռ. Հ.-ը է:

ԱԻՆ-ը լրացուցիչ տեղեկություն կտրամադրի: