Միլիոնավոր մարդիկ վտանգավոր հիվանդությունների զարգացման վտանգի տակ են գտնվում: Եվ սա կապված է աղտոտ գորգերի հետ: Վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ աղտոտ գորգային ծածկույթները իրենց մեջ հսկայական քանակությամբ վտանգավոր մանրէներ են պարունակում, հաղորդում է Meddaily-ը՝ վկայակոչելով The Daily Mail-ին: 

Բրիտանացի գիտնականները տարբեր տարիքի մարդկանց ոտնաթաթերից քսուք են վերցրել: Արդյունքում հայտնաբերվել է պնեւմոնիա եւ աղիքային ցուպիկ առաջացնող մանրէների բարձր խտություն:

Ընդ որում, բրիտանացիների մոտ 40%-ը տանը դրսի կոշիկ են կրում: Գորգերի 30%-ի վրա հայտնաբերվել են երեխայի փոխունք, չնայած դրան հարցվաների 22%-ը դեմ չի եղել սեռական հարաբերությամբ զբաղվել հատակին: 91%-ը թույլ է տալիս երեխաներին խաղալ գորգի վրա:

Բացի այդ շատերը չեն լվանում իրենց ձեռքերը զուգարանից վերադառնալիս, մոտ 50%-ը շաբաթներ շարունակ չեն փոխում անկողնային սպիտակեղենը: Նույն քանակությամբ մարդիկ հազվադեպ են փոխում նաեւ խոհանոցային սրբիչները եւ սպասք լվալու սպունգները: Յուրաքանչյուր 10-րդը ամեն շաբաթ չի լվանում սրբիչները, օրական երկու անգամ չի լվանում ատամները եւ միայն 53%-ը ամեն օր լոգանք է ընդունում: Մոտ 1/3-ը թույլ է տալիս տնային կենդանիներին քնել իրենց անկողնում: