Գերմանիան միասնականություն է հայտնում Իրաքի կառավարությանն ու խոստանում աջակցել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարում: Այդ մասին հայտարարել է ԳԴՀ արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն Իրաքի արտգործնախարարի պաշտոնակատար Հուսեին աշ-Շահրիստանիի հետ հանդիպումից հետո, հաղորդում է «DW»-ն:

Շտանմայերն ընդգծել է Իրաքին հումանիտար օգնություն տրամադրելու անհրաժեշտության մասին եւ հիշեցրել, որ Գերմանիան արդեն դրա համար ավելի քան 24 մլն եվրո է հատկացրել: Գերմանացի նախարարը Շահրիստանիի հետ քննարկել է հարցն այն մասին, թե ով է այժմ պայքարում ահաբեկիչների դեմ:

Բաղդադում Շտայնմայերը նաեւ հանդիպել է նաեւ երկրի նախագահ Ֆուադ Մաասումի հետ եւ վարչապետի պոշտոնը զբաղեցնող Հայդար ալ-Աբադիի հետ: ԳԴՀ ԱԳ նախարարն ալ-Աբադիի ընտրությունն անվանել է «լույսի սփռում» եւ  հույս է հայտնել, որ նոր կառավարությունը կկարողանա միավորել հասարակական ու կրոնական խմբերին եւ դիմակայի ահաբեկիչներին:

Ավելի ուշ Շտայնմայերն այցելել է քրդական ինքնավարության վարչական կենտրոն Էբրիլ քաղաքում փախստականների ճամբար: Գերմանական դիվանագիտության ղեկավարը խոստացել է ճամբարում բնակվող եզդիների համար հետագա հումանիտար աջակցություն, ինչպես նաեւ ընդգծել է բնակավայրների վերականգնման անհրաժեշտությունը, որպեսզի փախստականները կարողանան վերադառնալ հայրենի գյուղեր: