Օքսֆորդյան բառարանը ժամանակակից անգլերենում պաշտոնապես ճանաչված նոր բառերի խումբ է ավելացրել:
Բառերի շարքում, որոնք լեզվաբանների կողմից ճանաչվել են, «bing-watcher»-ն է(մարդ, ով առանց դադարի, մեկը մյուսի հետեւից դիտում է իր սիրած հեռուստասերիալի սերիաները), «listicle»-ը(հոդված, որը համարակալում է փաստերը կամ խորհուրդները), «adorbs»-ը(ինչ-որ հաճելի, գրավիչ երեւույթ):
Ընդունվել են նաեւ շատ տարածված նոր հապավումներ: Դրանց թվում է YOLO-ն(«You Only Live Once» արտահայտության բառերի առաջին տառերի հապավում՝ մեկ անգամ ես ապրում): Նման արտահայտությունները լայն տարածում են գտել բջջային հեռախոսներով կրճատ հաղորդագրություններ ուղարկելու շնորհիվ, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Նոր բառերն արտացոլում են արդի բրիտանական հասարակության նոր իրողությունները»,- հայտարարել է Օքսֆորդյան բառարանի էլեկտրոնական տարբերակի հրատարակիչ Քեթրին Քոնոր-Մարտինը: Նա հաղորդել է, որ բառերի ընտրությունն իրականացվել է հատոկ համակարգչային ծրագրի օգնությամբ, որը հաշվի է առնում բառերի օգտագործման հաճախականությունը, ինչպես նաեւ հանգամանքները:
Անգլերենը թարմացվում է երեք ամիսը մեկ անգամ՝ Օքսֆորդյան բառարանների էլեկտրոնային վարկածների օգնությամբ:




























