Հարավային Կորեան եւ ԱՄՆ-ն սկսել են ամենամյա համատեղ զորավարժությունները, փոխանցում է gazeta.ru-ն` վկայակոչելով «Ռենհապ» գործակալությունը:
Զորավարժություններն ուղված են թեստավորմանը եւ Հյուսիսային Կորեայի կողմից ներխուժման դեպքում հակազդելու պատրաստվածության բարելավմանը:
Ulchi Freedom Guardian զորավարժությունները կտեւեն 12 օր, կմասնակցեն 50 հազար զինվորական Հարավային Կորեայից եւ 30 հազար զինվորական ԱՄՆ-ից:
Ավելի վաղ ԿԺԴՀ-ն սպառնացել էր ռմբակոծել Սպիտակ տունը` ԱՄՆ-ի եւ Հարավային Կորեայի համատեղ զորավարժությունների պատճառով, քանի որ դրանք կխանգարեն Փհենյանին Սեուլի հետ հարաբերությունները կարգավորելիս:





























