Պակիստանի ընդդիմադիր «Պակիստանյան շարժում հանուն արդարության» կուսակցության առաջնորդ Իմրան Խանը, որի կողմնակիցները բազմահազարանոց բողոքի ցույցեր են անցկացնում երկրի մայրաքաղաքի կենտրոնում, հայտարարել է   քաղաքացիական անհնազանդության մասին՝ բնակչությանը կոչ անելով չվճարել հարկերը պետքկան գանձարան:

Միաժամանակ նա իսլամական պետության գործող վարչապետ Նավազ Շարիֆին առաջարկել է երկու օրվա ընթացքում հայտարարել իր կամավոր հրաժարականի մասին՝ նշելով, որ այդ ժամկետից հետո չի կարողանա զսպել իր կազմակերպած  «ազատ երթի» մասնակիցներին` «կարմիր գոտի» ներխուժելուց (վարչապետի եւ նախագահի նստավայրերի, Գերագույն դատարանի եւ նախարարությունների մեծամասնության շենքերի թաղամասը):

«Մի վճարեք հարկեր, մի վճարեք էլեկտրականության հաշիվները, մի վճարեք ԱԱՀ, քանի դեռ Նավազը չի հեռացել» - դիմել է կուսակցության առաջնորդը ցուցարարներին: - Ուր պետք է գնա՞նք: Միայն վարչապետի նստավայր»:

Պակիստանի կրիկետի հավաքականի նախկին կապիտան Խանի կազմակերպած բողոքի ցույցը ընդդիմության պատասխանն է 2013 թ. խորհրդաանական ընտրությունների արդյունքները վերանայելու հարցում իշխանությունների մերժմանը, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: