Անցած գիշեր՝ հունիսի 15-ին, Երեւանում «Գազել» մակնիշի միկրոավտոբուսը մխրճվել է «Տոյոտա» ջիպի մեջ. կան տուժածներ։
Վթարը տեղի է ունեցել տեղական ժամանակով 23:05-ին Կիեւյան փողոցում, հայտնում է ARMENIA Today-ը։ Բախման արդյունքում «Գազելն» այրվել է։ Դեպքի վայր ժամանած հրշեջներին դժվարությամբ հաջողվել է մարել կրակը, սակայն այդ ընթացքում միկրոավտոբուսն ամբողջությամբ այրվել է։ Երեք մարդ տեղափոխվել է հիվանդանոց։ Ոստիկանությունը հետաքննություն է իրականացնում։




























